Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում․ այրվել է 2 վերմակ, 1 ներքնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

Հայաստանի ԱԻՆ-ում հունվարի 19-ին՝ ժամը 00:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Բրյուսով թաղամասի թիվ 63 շենքի մուտքում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարաններից մեկի (սեփականատերը՝ Ռ. Չ.) ննջասենյակում՝ մահճակալին, այրվում են 2 վերմակ և 1 ներքնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:02-ին, մարվել՝ 01:13-ին: