Հրդեհ՝ Մարմարաշենում․ տան խոհանոցն ու տանիքը այրվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 00:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են գյուղի Արտաշատյան խճուղու տներից մեկի տանիքը եւ խոհանոցը (սեփականատերը՝ Հ. Մ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:46-ին, մարվել` 03:48-ին:

Այրվել են տանիքում (170 քմ) պահեստավորած շինարարական գերաններ (մոտ 3 խմ), անվադողեր (4 հատ), խոհանոցը գույքով (մոտ 20 քմ) եւ խորդանոցի տնտեսական իրերն ու կախովի առաստաղը՝ ամբողջությամբ (մոտ 20 քմ):