Ռիո դե Ժանեյրոն՝ ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք․ ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

ՅՈւՆԵՍԿՕ-ն Ճարտարապետների միջազգային միության (UIA) հետ համատեղ աշխարհի 2020 թ. ճարտարապետության մայրաքաղաք է հայտարարել Ռիո դե Ժանեյրոն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակույթի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն, Ճարտարապետների միջազգային միության նախագահ Թոմաս Վոնիեն եւ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանի քաղաքաշինության հարցերով քարտուղար Վերենա Վիսենթինի Անդրեատան ուրբաթ՝ հունվարի 18-ին հայտարարել են այն մասին, որ Ռիո դե Ժանեյրոն (Բրազիլիա) կդառնա աշխարհի 2020 թ. ճարտարապետության մայրաքաղաքը»,- ասվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Ռիո դե Ժանեյրոն կդառնա հրատապ գլոբալ մարտահրավերների քննարկման միջազգային հարթակ մշակույթի, մշակութային ժառանգության, քաղաքային հատակագծման եւ ճարտարապետության տեսակետներից։

«Մի շարք միջոցառումների շնորհիվ Ռիո դե Ժանեյրոն որպես ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք ի ցույց կդնի ճարտարապետության եւ մշակույթի կարեւորագույն դերը քաղաքների կայուն զարգացման շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում։

Քաղաքում տեղի կունենա նաև Ճարտարապետների միջազգային միության կոնգրեսը, որն անցկացվում է երեք տարին մեկ։

Տեսանյութեր

Live

Լրահոս