«ԱՄՆ աջակցում է հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին»․ Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության աշխատակազմը: Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ պարոն վարչապետ, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ:

Միացյալ Նահանգներն աջակցում է բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին: Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին:

Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին»,-ասված է ուղերձում: