ԵՄ-ն պատրաստ է ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման հարցում. Կլաար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24 News

Կլաար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Եվրոպական Միության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները:

Կլաարը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման և վստահության մթնոլորտի ստեղծման հարցում:

Հիշեցնենք, որ նախօրեին եվրոպացի պաշտոնյան հայտնել էր Երևան, Բաքու և Թբիլիսի կատարելիք այցերի մասին:

--00--ԱԹ