Ատոմ Ջանջուղազյանը վերանշանակվեց ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ֆինանսների նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Ատոմ Ջանջուղազյանին նշանակել ֆինանսների նախարար»,- ասված է հրամանագրում: