Հակոբ Արշակյանը վերանշանակվեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հակոբ Արշակյանը նշանակվել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Հակոբ Արշակյանին նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար»,- ասված է հրամանագրում: