Ֆիզուլու օդակայանը կարող է փոխարինել Ստեփանակերտի օդակայանին, Արցախին խեղդելու փորձ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Ֆիզուլիի օդանավակայանը կարող է փոխարինել Ստեփանակերտի օդակայանին, սա Արցախին խեղդելու ևս մեկ փորձ է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։

Նրա համոզմամբ, Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ մոտ ապագայում չի կարող տիրապետել Արցախի մնացյալ հատվածին և դրանից ելնելով, այլընտրանքային ծրագրեր է իրականացնում։

Խոսելով Ադրբեջան-Իրան փոխհարաբերությունների մասին՝ մասնագետը նշեց, որ դրանք չափազանց լարված են, բայց մեծ պատերազմի հեռանկարներ չեն երևում։ «Ճիշտ է, կան անլուծելի խնդիրներ, բայց շատ հարցեր, այնուամենայնիվ, կարելի է կարգավորել»,-նկատեց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: