Քաբուլում պայթյուն է եղել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

պայթյուն

 Հոկտեմբերի 20-ին հզոր պայթյուն է որոտացել Քաբուլում: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը։

 Պայթյունը տեղի է ունեցել Դեխմազանգի շրջանում՝ սահմանապահ ոստիկանության շտաբի շենքի դիմաց: Անհայտ անձը նռնակ է նետել ընթացող ավտոմոբիլի վրա, որը պատկանում էր երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալներին:

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության՝ թալիբների կողմից նշանակված մամուլի քարտուղար Քարի Սայիդ Հոստին հավաստել է միջադեպի մասին տեղեկատվությունը և հայտնել «Աֆղանստանի Իսլամական Էմիրության» (պետության՝ արմատականների կողմից օգտագործվող անվանումը) երկու զինյալների վիրավորվելու մասին։

--00—ՄՀ