Երևան-Գյումրի վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի ԲԿ․ վիճակը բավարար է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

2

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել  Երևան-Գյումրի մայրուղու վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ։

Ըստ գերատեսչության՝ Երևան-Գյումրի վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է բավարար: 

Ավելի վաղ հայտնել ենք, որ վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 5 զոհ, 13 տուժած։ Վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական և Աշտարակի բժշկական կենտրոններ և գտնվում են բժիշկների հսկողության տակ:

--00—ԼՄ