Աշխարհում ավելի քան 4,9 միլիոն մարդ Է մահացել COVID-19-ով վարակվելու հետևանքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Կորոնավիրուս

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ հասել Է 241 միլիոն 553 հազար 899: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացել Է 4 միլիոն 912 հազար 909 մարդ: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 45 միլիոն 132 հազար 148 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է 728 հազար 192-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 94 հազար 373-ի եւ ախտահարման հետեւանքներից երկրում մահացել Է 452 հազար 454 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 միլիոն 664 հազար 879 հիվանդացած, նրանցից մահացել Է 603 հազար 855 մարդ:

Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել Է 6 միլիարդ 673 միլիոն 559 հազար 277 չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ կազմել Է 632, 3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2245, Հնդկաստանում՝ 324, Բրազիլիայում՝ 2815 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

--00--ԱԹ