12 նախարարների անունները հայտնի են․ մեծ մասը վերանշանակվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

Ըստ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերի՝ նշանակվել և վերանշանակվել են 12 նախարարներ: Ըստ այդմ՝

Զոհրաբ Մնացականյան - արտաքին գործերի նախարար,

Էրիկ Գրիգորյան - բնապահպանության նախարար,

Ֆելիքս Ցոլակյան - արտակարգ իրավիճակների նախարար,

Հակոբ Արշակյան - տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար,

Տիգրան Խաչատրյան - տնտեսական զարգացման և ներդրումների նախարար,

Ատոմ Ջանջուղազյան - ֆինանսների նախարար,

Արսեն Թորոսյան - առողջապահության նախարար,

Արտակ Զեյնալյան - արդարադատության նախարար,

Զարուհի Բաթոյան - աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,

Դավիթ Տոնոյան - պաշտպանության նախարար,

Սուրեն Պապիկյան - տարածքային կառավարման և զարգացման նախարար,

Արայիկ Հարությունյան - կրթության և գիտության նախարար:

Նշենք, որ մինչ այդ ՀՀ նախագահի հրամանագրով վարչապետ էր նշանակվել Նիկոլ Փաշինյանը, իսկ փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը: