Սանկտ Պետերբուրգաում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

ԱԺ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստին, որին ներկա են եղել ազգային խորհրդարանների պատգամավորներ եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նախագահի տեղակալ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի բյուջետային եւ ֆինանսական շուկաների հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ելենա Պերմինովան: Վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված են եղել ԱՊՀ ՄԽՎ գործունեության ընթացիկ ֆինանսավորման, վեհաժողովի բյուջեի ձեւավորման եւ կատարման հետ կապված հարցեր: Քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ անդամ պետություններում հաջորդ պլանավորման ժամանակաշրջանի պետական բյուջեի մասին օրենքների ընդունման եւ 2022 թվականի վեհաժողովի աշխատանքային ծրագրի ֆինանսական աջակցության հարցերը: Անդրադարձ է կատարվել վեհաժողովի ֆինանսական գործունեության վերաբերյալ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի որոշումների նախագծերին»,- ասված է հաղորդագրությունում։

 --00—ՄՀ