Մամուլի շենքի դիմաց շղթայական ավտովթար է եղել. օգնություն են ցույց տվել Մարալ Նաջարյանին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

վթար

Արշակունյաց պողոտայում՝ մամուլի շենքի դիմաց, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, իրար են բախվել երեք տրանսպորտային միջոցներ, այդ թվում մարդատար «ԳԱԶԵԼ»։ Այս մասին հաղորդում է aravot.am-ը։ Վիրավորներ եւ զոհեր չկան:

Տեղում բժիշկները օգնություն են ցույց տվել քաղաքացու: Կայքի տեղեկություններով,  բուժօգնություն են ցույց տվել վերջերս ադրբեջանական գերեվարումից փրկված Մարալ Նաջարյանին, որի կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում:

վթար

 --00—ՄՀ

Տեսանյութեր