Ո՞վ է համարվում գործազուրկ, ի՞նչ փաստաթղթեր են պետք գործազուրկի կարգավիճակ ստանալու համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

գործազուրկ

Գործազուրկ է համարվում տարիքային կենսաթոշակառու չհամարվող և աշխատանք չունեցող այն քաղաքացին, որը, հաշվառվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնում, ստացել է գործազուրկի կարգավիճակ։

Հաշվառվելով տարածքային կենտրոնում` գործազուրկ քաղաքացին կարող է ընդգրկվել զբաղվածության պետական հետևյալ ծրագրերում՝

աշխատանքային փորձի ձեռքբերման (պրակտիկայի) կազմակերպում,

աշխատանքի տեղավորման դեպքում՝ գործատուին միանվագ փոխհատուցում,

մասնագիտական ուսուցման կազմակերպում,

անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում,

սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցություն։

--00--ԱԹ