«Որպեսզի հարցը չշահարկվի․․․»․ նախկին դատախազը հրաժարվել է գնալ քաղաքացիական հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

աղվան

Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարվել է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց։ Այս մասին hraparak.am-ին հայտնել է նրա պաշտպանը՝ Սասուն Ռաֆաելյանը։

«Պարոն Հովսեփյանը չնախընտրեց տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց՝ նշելով որ, եթե դեռևս հնարավորություն կա, որ բժիշկը բուժսպասարկումն իրականացնի քրեակաարողական հիմնարկում, ինքը ցանկանում է, որ մնա ՔԿՀ-ում և այդ պայմաններում ստանա բուժսպասարկումը, որպեսզի հետագայում այդ հարցը շահարկումների տեղիք չտա»,-ասել է պաշտպանը, ապա տեղեկացրել, որ եթե բժշկի կողմից լինի ցուցում, որ այլևս հնարավոր չէ ՔԿՀ-ում իրականացնել պատշաճ բուժօգնություն, այդ դեպքում Աղվան Հովսեփյանը կտեղափոխվի։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ պաշտպանները դիմել են քրեակատարողական հիմնարկին՝ միջնորդելով թույլ տալ Հովսեփյանին տեղափոխել հիվանդանոց, ինչը բավարարվել էր։

Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար՝ մի քանի դրվագներով: Ըստ հաղորդագրության՝ փնա մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 190.000.000 դրամ կաշառք, ինչպես նաև խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափի՝ 800.000.000 դրամ գույքի հափշտակություն:

--00—ԼՄ