57-ամյա ոսկեվազցին գերեզմաններից ալյումինե նախշազարդեր է գողացել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

Ոստիկանության Աշտարակի բաժին տեղեկություններ էին ստացվել, որ Ոսկեվազ գյուղի 57-ամյա մի բնակիչ գերեզմանատնից գողություն է անում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները հոկտեմբերի 18-ին կասկածվողին հայտնաբերեցին Երևանի Շահումյան փողոցում և բերման ենթարկեցին ոստիկանության Աշտարակի բաժին:

Պարզվել է, որ նա տարբեր ամիսների ալյումինե նախշազարդեր է գողացել Ոսկեվազ գյուղի գերեզմանատան հինգ գերեզմանից։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

--00--ԱԹ