ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունը խաղաղության օրակարգին չի աջակցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Հունիսի 20-ի համապետական ընտրություններից հետո Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի ներկայությունն իր ազդեցությունն ունեցավ ընտրության արդյունքների վրա։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ խոսելով Գորիսի և Գյումրիի ընտրություններում իշխանության թեկնածուի պարտության պատճառների մասին:

«Սյունիքի, Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ խաղաղության օրակարգը սնանկացել է, և հետևաբար իշխանության լեգիտիմությունը փոշիացել է: Իրենք կրկնում են, որ ստացել են մանդատ խաղաղության դարաշրջան բացելու համար, բայց այս ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունը խաղաղության օրակարգին չի աջակցում: Նույնիսկ Գորիս գործուղղված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, ոստիկանների ներկայության, ռեպրեսիաների պարագայում չհաջողվեց նվազեցնել Առուշանյանի վարկանիշը»,-նշեց պատգամավորը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր