Նիկոլը երդվում էր Վանոյի անունով, հոգևոր հայր էր համարում․ ոչինչ չարեց վերադարձի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Նիկոլը երդվում էր Վանոյի անունով, նրան հոգևոր հայր էր համարում, բայց ոչինչ չարեց վերադարձի համար: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Զուրաբյանի համոզմամբ, այս իրավիճակում չի կարելի խոսել ենթադրյալ կտակների մասին, որևէ մեկը դրա իրավունքը չունի, բացառությամբ՝ ընտանիքի: Նման հայտարարություններն անբարոյականություն են։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ 24News-ի եթերում արտահայտած այն մտքին, թե Վանոյին վերադարձնելու հնարավորություն եղել է, բայց ինքը հրաժարվել է, քանի որ չի ցանկացել 72 ժամ մնալ իրավապահների վերահսկողության ներքո։

Զուրաբյանի կարծիքով, նմանատիպ հայտարարությունները պարզերես են անում իշխանությանը և արդարացնում Փաշինյանի անգործությունը։ Նրա համոզմամբ, Վանո Սիրադեղյանի վերադարձի համար Փաշինյանը ոչինչ չձեռնարկեց հանուն իր վարկանիշի՝ մտավախություն ունենալով, թե հանրության որոշ շրջանակներ կքննադատեն իրեն այդ քայլի համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում։