«Հանրապետություն» կուսակցությունն աջակցելու է նոր իշխանությանը. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

2018-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում կայացել են ժողովրդավարական ընտրություններ, ժողովրդի կամքով ձևավորվել է օրենսդիր իշխանություն, ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ներկայացուցիչը նշանակվել է վարչապետ: Այդ մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Արտաքին քաղաքականության մի շարք հարցերում հակադրվելով և ներկայացնելով իշխանությունից տարբերվող մեր հստակ տեսակետը, ներքին քաղաքական հարցերում ու հատկապես ժողովրդավարության զարգացման և բարեփոխումների խնդրում «Հանրապետություն» կուսակցությունն աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը:

Վստահ ենք, որ իբրև արդարադատության նախարար՝ Արտակ Զեյնալյանն մասնագիտական կարողություններով ու մարդկային կերպարով կարող է և պարտավոր է իր նպաստը բերել արդարադատության համակարգի բարեփոխումներին։»