Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժածներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են. ՀՀ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

52

Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում են բուժումը. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից: Տուժածներից 8-ը բուժում են ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, նրանցից 2-ը` բուժհաստատություն են տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոնից:

«Արմենիա» ՀԲԿ-ում բուժում ստացող տուժածներից 6-ն այս պահին վերակենդանացման բաժանմունքում են, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր:

Մյուս 2-ը գտնվում են նեյրովիրաբուժական բաժանմունքում: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Վթարից տուժած 2 քաղաքացի էլ բուժում է ստանում Գյումրի բժշկական կենտրոնում:

Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Բոլոր տուժածներն ունեն մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

--00—ԼՄ