Մեր գլխի վերևում իշխանությունները պտտացնում են ինչ որ վատ անակնկալներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Քաղաքական

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Միշտ աշխատել եմ մեր թշնամի ֆաշիստ Ալիևի խոսքերը մեջ չբերել, սակայն հաշվի առնելով մի տեսակ խորհրդավոր լռության շղարշը, որը պատել է բանակցային գործընթացը շինծու «խաղաղության դարաշարջանի» շուրջ ուզում եմ մի հարց ուղղել մեր իշխանավորներին։

Եվ այսպես...երեկ Ալիևը բառացի հայտարարում է, որ «Զանգեզուրի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը հասնում է իր ուզածին»։ Զուգահեռ հայկական կողմը ամեն քայլափոխին երդում է տալիս, որ ոչ մի միջանցքի մասին խոսք անգամ գնալ չի կարող։ Չնայած, որ հասարակության մեջ ձևավորվել է զրո վստահություն իշխանական «երդումների» նկատմամբ, այնուամենայնիվ, չե՞ք ուզում պատասխանել Ալիևի բարբաջանքներին։ Թե՞ սա բարբաջանքներ չեն։

Եվ, առհասարակ, ի՞նչ է կատարվում ։

Մոտս շատ վատ կանխազգացում կա, որ մեր գլխի վերևում իշխանությունները պտտացնում են ինչ որ վատ անակնկալներ։

Դե լավ, մի բան էլ մեկնաբանեք։ Արդյո՞ք ճիշտ է, որ իրանական բեռնատարներին Իրանի ղեկավարությունը արգելել է մուտք գործել Արցախի Հանրապետություն, եթե այո, ապա ի՞նչ քայլեր է ձեռնարկում «ժողովրդի» իշխանությունը այս ուղղությամբ, թե՞ համաձայն «պողպատե» ավանդույթի, այս անգամ ևս ձեռքերը լվացել է Արցախից։

Մի ձայն հանե՛ք, տնաշեններ»։

--0--ԿԿ

Տեսանյութեր