Ռուսական դպրոցների բացման հարց կառավարությունը չի քննարկվում. ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է Հայաստանում ռուսական դպրոցների բացմանը հարցին։

«Այո՛, հետաքրքրված ենք օտար լեզուների դպրոցների պոպուլյարիզացիայով։ Մենք կարծում ենք, որ ինչքան մենք շատ օտար լեզուներ․․․ այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի՝ ռուսաց լեզվի հետ կապված պոպուլյարիզացիայի խնդիր․․․ այո՛, դա կարևոր է։

Եվ որքան շատ լեզու իմանանք, այդքան մենք ավելի ճկուն կլինենք, ավելի ինֆորմացված կլինենք, ավելի ազատ կլինենք, ի վերջո, հո մենք կաղապարվա՞ծ չենք մեր սահմաներով։ 21-րդ դարում շփումների կարիք ունենք և անհրաժեշտություն, և լեզուն իմանալը միմիայն մեզ ավել հնարավորություն է տալու (խմբ․՝ շփման հնարավորություն) հատկապես մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ»,-ասել է նա։

--0--ԿԿ