ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ Հայաստանը պահպանել է դիրքերը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

հավաքական

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

ՖԻՖԱ-ն հրապարակել է նոր դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի ընտրանին, ինչպես նախորդ ամիս, 89-րդն է: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ունի 1257 միավոր:

Դասակարգման աղյուսակի առաջատարը ևս անփոփոխ է` Բելգիան: Երկրորդ տեղում Բրազիլիան է, իսկ եռյակը եզրափակում է Ֆրանսիան: Լավագույն տասնյակում են նաև Իտալիան, Անգլիան, Արգենտինան, Իսպանիան, Պորտուգալիան, Մեքսիկան և Դանիան:

 --00—ՄՀ