Երևանում բախվել են Mazda-ն ու Opel-ը, 3 վիրավորներից մեկին դուրս են բերել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

վթար

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 20։00-ի սահմաններում Ա. Միկոյան և Մինսկի փողոցների խաչմերոկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 44-ամյա Էդուարդ Վարսանյանի վարած Mazda մակնիշի և 62-ամյա Նորիկ Ղալաչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Mazda-ի ուղևոր՝ 17-ամյա Դավիթ Չինգիլյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

--00--ԱԹ

Տեսանյութեր