Կրեմլում արձագանքել են լրտեսության կասկածանքով ՌԴ քաղաքացիների ձերբակալման լուրերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1.jpg

Կրեմլում տեղեկություն չունեն Թուրքիայում ռազմական և քաղաքական լրտեսության կասկածանքով 4 ռուս քաղաքացու ձերբակալման մասին: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 

«Խորհուրդ եմ տալիս դիմել արտաքին գործերի նախարարություն. եթե ռուս քաղաքացիներ են ձերբակալվել, ապա թուրքական կողմը պետք է մեր դիվանագիտան ներկայացուցչությանն ու հյուպատոսական ծառայությանը տեղեկացրած լինի»,- ասել է Պեսկովը:

ՌԴ ԱԳՆ-ն դեռևս չի մեկնաբանում կատարվածը:

--00--ԱԹ

Տեսանյութեր