Իոաննիսյանի գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 105 000 կբռնագանձվի հօգուտ Մալյանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Հասարակական

Դանիել Իոաննիսյանի գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ 105 հազար դրամի չափով գումար կբռնագանձվի հօգուտ Նարեկ Մալյանի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի աշխատող Դանիել Իոաննիսյանի գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ 105 հազար դրամի չափով գումար կբռնագանձվի հօգուտ Նարեկ Մալյանի: Հիշեցնեմ՝ Դանիել Իոաննիսյանը դատի էր տվել Նարեկ Մալյանին, պարտվել էր եւ հիմա պետք է վճարի Մալյանի փաստաբանական ծախսերը: Սա առաջին դեպքը չի, երբ Սորոսից վարձատրվող անձինք փորձում են լռեցնել Մալյանին անհիմն դատական հայցերով: Մարիաննա Գրիգորյանից, Արսեն Խառատյանից եւ շատ ուրիշներից շուտով տարբեր չափի գումարներ կբռնագանձվեն ի օգուտ Նարեկ Մալյանի: Միգուցե ինչ որ մարդկանց հաջողվել է այս մեթոդով լռեցնել, սակայն փորձը ցույց տվեց, որ համառ պայքարը հաղթում է ամեն ինչ: Շուրջ 4 ամիս է Նարեկ Մալյանը հրապարակային գործունեությունը դադարեցրել է եւ անկեղծ ասած չգիտեմ կվերադառնա հանրային գործունեության, թե ոչ, սակայն իր համառության եւ սկզբունքայնության պտուղները արդեն հանրային ձեռքբերումներ են: Նարեկ Մալյանը իր խոսքում չի վախեցել ստախոսին ստախոս անվանելուց, չի վախեցել ադրբեջանի գործակալին խայտառակելուց, չի վախեցել կոռումպացված օլիգարխի փողերից ու նրա վարձկաններից:

Պայքարեք եւ կհաղթեք հրեշին»,- գրել է նա։

--0--ԿԿ