Ամասիայի ոստիկանները ապօրինի պահվող մարտական նռնակ ու զրահաբաճկոն են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Ամասիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություն ստացան, որ Մայիսյան գյուղի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է զինամթերք: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նույն օրը Ախուրյանի բաժնի գործընկերների հետ զննեցին տղամարդու տան բակը։ Պարսպի մոտ դասավորված անվադողերի մեջից հայտնաբերվեցին պայթուցիչով մարտական նռնակ ու զրահաբաճկոն, որոնք առգրավվեցին։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նռնակի և զրահաբաճկոնի ձեռք բերման աղբյուրը քննությամբ պարզվում է։

--00--ԱԹ