Ավանեսյանը ՌԴ պատվիրակության հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ԱՆ ռուս

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) Սանկտ-Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արեգ Տոտոլյանին, գլխավոր բժիշկ Անժելիկա Միլիչկինային, ինովացիոն գծով տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Եգորովային և կենտրոնական կլինիկոախտաբանական լաբորատորիայի վարիչ Իրինա Խամիտովային։

ՌԴ պատվիրակության եռօրյա ացի նպատակն է ուսումնասիրել և մեթոդական օժանդակություն ցուցաբերել հայ մասնագետներին կորոնավիրուսային համավարակի պայմաններում «SARS COV-2» վիրուսի նկատմամբ Հայաստանի բնակչության պոպուլյացիոն իմունիտետի գնահատման և հետազոտության իրականացման հարցում։

Նախարարն ընդգծել է վերջին երկու տարում Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) հետ համագործակցության կարևորությունը COVID-19-ի դեմ պայքարում:

--00--ԱԹ

Տեսանյութեր