Ֆրանսիան շարունակելու է բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին. դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Կաթողիկոս դեսպան

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյին։

Դեսպանին բարեմաղթելով արդյունավոր առաքելություն Հայաստանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Մայր Աթոռի և Ֆրանսիայի դեսպանատան միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ և արդյունավետ փոխգոծակցություն։

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի խորացման գործում իր ներդրումն ունի նաև Ֆրանսիայի հայկական համայնքը։ Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ տիկին դեսպանի առաքելության ընթացքում երկու երկրների բարեկամական հարաբերություններն առվել կզարգանան ու կամրապնդվեն։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս դեսպան տիկին Անն Լույոյի՝ իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին համավարակի ընթացքում, ինչպես նաև պատերազմի ու հետպատերազմյա ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:

Իր հերթին դեսպան Անն Լույոն երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար և վերահաստատեց, որ Ֆրանսիան շարունակելու է տարբեր ոլորտներում բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին։

--00--ԱԹ