«Կոռուպցիա միշտ եղել է, կա և կլինի». քաղաքագետը՝ կոռուպցիայի՝ «խաղի կանոն» մշակելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կռացիր ղեկավարության առջև, և քո տունը կարգին վիճակում կլինի, քո վարձը քեզ կբավարարի, քանզի վատ են գնում նրանց գործերը, ովքեր հակաճառում են ղեկավարներին, սակայն հեշտ է ապրելը, երբ նրանք քեզ բարեհաճ են»:

Այս խոսքերի հեղինակը ոչ ՀՀԿ-ական է, ոչ էլ` նիկոլական, այլ Իտախոտելն է, մի խորաթափանց հին եգիպտական պաշտոնյա:

Կոռուպցիա միշտ եղել է, կա և կլինի: Չեմ հիշում, թե ով է ասել, որ Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա, բայց դա հաստատ ասողի հերթական սուտն է եղել:

Կոռուպցիան, ինչպես հակահեղափոխականների, այնպես էլ հեղափոխականների teambuilding-ի հիմնական և գուցե միակ հիմքն ու իմաստն է: Կոռուպցիայի դեմ պայքարի միակ միջոցը տնտեսության զարգացումն է ու աշխատավարձերի բարձրացումը, իսկ մինչեւ այդ միակ բանը, ինչ կարող է անել կառավարությունը, դա կոռուպցիան կառավարելի դարձնելն է, այսինքն՝ կոռուպցիայի «խաղի կանոնների» մշակելը, որքան էլ դա դաժան չհնչի:

Այսինքն՝ այն դարձնել վերահսկելի, այլ ոչ թե տարերային, ինչպես հիմա է», - գրել է Ստեփան Դանիելյանը։