Անհնար է կարգավորել սահմանին տիրող իրավիճակն`առանց ՌԴ-ի․քարտեզները  մեր գլխավոր շտաբում են

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

Հայաստանին և Ադրբեջանին հաջողվեց լուծել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը և դադարեցնել արյունահեղությունը: Այս մասին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Նախ՝ ես պետք է հարգանքի տուրք մատուցեմ և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Չնայած ներկա իրադարձությունների ողջ ողբերգությանը, նրանք կարողացան շատ պատասխանատու որոշում կայացնել»,- նշել է ՌԴ նախագահը։

«Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Ղարաբաղում երկարաժամկետ կարգավորման համար, կողմերը պետք է գնահատեն խաղաղ համակեցության առավելությունները։ Այս պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները և երկու կողմերն էլ գնահատեն խաղաղության առավելությունները»,- նշել է ՌԴ նախագահը։

Ըստ Պուտինի անհնար է կարգավորել Լեռնային Ղարաբաղի սահմանին տիրող իրավիճակն` առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ սահմանների քարտեզները գտնվում են Ռուսաստանի գլխավոր շտաբում։

--00--ԱՀ