Պուտինի նկատմամբ վստահության մակարդակը հասել է ռեկորդային նվազագույնի․ հարցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

ՌԴ-ում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները ցույց են տվել, որ նախագահ Պուտինի նկատմամբ վստահության մակարդակը 2006-ից ի վեր հասել է ռեկորդային նվազագույնի: Ներկայում նրան վստահում է ռուսաստանցիների 33,4 տոկոսը, վարչապետի և կառավարության աշխատանքին՝ համապատասխանաբար 35 և 39,5 տոկոսը:

Մեկ այլ հարցման համաձայն՝ ռուսաստանցիների 54 տոկոսին վերջին ամսում իշխանության գործունեությունը դժգոհության և վրդովմունքի պատճառ են դարձել: