Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում պատահմամբ սպանել է կինոօպերատորին

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

Բոլդուին

Հոլիվուդյան կինոդերասան Ալեք Բոլդուինը ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահաբար կրակել, սպանել է կինոօպերատորին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մանրամասնելով, որ զոհը Գալինա Հաթչինսն է, որը ծնվել և մեծացել է Խորհրդային Միությունում:

Պատահարը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում նկարահանումների ժամանակ՝ ատրճանակից, որը ենթադրաբար պետք է լիցքավորված լիներ դատարկ փամփուշտներով:  Ֆիլմի ռեժիսորը վիրավորվել է ողնաշարի հատվածում, իսկ 42-ամյա Հաթչինսը ծանր վիրավորվել է և օդանավով տեղափոխվել Ալբուկերկի հիվանդանոց։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

«Ծնունդով ուկրաինացի Գալինան մեծացել է խորհրդային ռազմական բազայում ՝ շրջապատված եղջերուներով և միջուկային սուզանավերով», - ասվում է կայքի կենսագրական բաժնում:

օպերատոր

 --00—ՄՀ

Տեսանյութեր