Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես. Ռուզան Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Հասարակական

Վանո Սիրադեղյանի այրին` Ռուզան Տոնոյանը, «Ազատությանն» է փոխանցել իր հայտարարությունը, որում նշվում է, որ Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու է ինքը։

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը` հանձին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով ստեղծելու և աճյունը Հայաստան տեղափոխելու անկեղծ ջանքեր գործադրելու համար:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին անկեղծ ցավակցում և զորակցում են մեզ:

Ուզում եմ տեղեկացնել, որ Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես։ Խնդրում եմ զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և շահարկումներից։

Ռուզան Տոնոյան», - ասված է հայտարարության մեջ։

Լրատվամիջոցը Ռուզան Տոնոյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ է որոշել աճյունը Հայաստան տեղափոխելու հարցով ինքը զբաղվել, սա նշանակո՞ւմ է, որ կառավարությունից նեղսրտած է։

Վանո Սիրադեղյանի այրին միայն արձագանքել է. «Ոչ, կառավարությունից նեղսրտած չեմ»։ Նա չի հստակեցրել այս որոշման պատճառները:

--0--ԿԿ

Տեսանյութեր