Ֆրանսիայի իշխանությունը Փարիզում 8 զրահատեխնիկա կտեղադրի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

«Դեղին բաճկոնների» հերթական ակցիայի պատճառով շաբաթ օրը Ֆրանսիայի ամբողջ տարածքում 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Արդեն մի քանի ամիս է, ինչ Փարիզում և ֆրանսիական այլ քաղաքներում «դեղին բաճկոնները» բողոքի ակցիաներ են իրականացնում: Դրանք ուղեկցվում են անկարգություններով, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներով:

Իշխանությունը որոշել է քաղաքում տեղադրել 8 զրահատեխնիկա և մոբիլիզացնել արագ արձագանքման բաժինների 35 անդամի: