Ոստիկանները հայտնաբերել են կեսգիշերին հրավառություն կազմակերպած քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Հունվարի 19-ին՝ կեսգիշերին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները շրջայցի ժամանակ Խորենացու փողոցի շենքերրից մեկի բակում նկատել են հրավառություն, որի տեսագրությունը տեղադրվել է համացանցում։ Այդ մասին տեղեկացնում է ոստիկանությունը։

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, հրավառությունն իրականացնողի ինքնությունը։ Նա ներկայացրել է հրագործական միջոցը, որը փաթեթավորվել և կնքվել է։ Քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին՝ նաև ձեր իսկ անվտանգությունից ելնելով՝ մի խախտեք օրենքը, հարգեք միմյանց իրավունքներն ու պահպանեք համակեցության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է լինելու օրինազանցությունների կանխման ու հայտնաբերման գործում»,- գրված է ոստիկանության հաղորդագրության մեջ։