Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ է քնարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հինգշաբթի կայացած հեռախոսազրույցում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային, հայտնում է Tasnim գործակալությունը։

Ըստ իրանական աղբյուրի՝ հեռախոսազրույցի ընթացքում Ամիրաբդոլլահիանը վերահաստատել է Իրանի քաղաքականությունը՝ աջակցելու հարևան երկրների անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կանխելու «թշնամական դավադրությունները», որոնք միտված են խաթարելու հարևանների միջև հարաբերությունները:

2 արտգործնախարարները ընդգծել են նաև Թեհրանի և Անկարայի միջև շարունակական խորհրդակցությունների անհրաժեշտությունը և հորդորել շարունակել 2 երկրների պաշտոնյաների այցերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար։ 

--00—ԼՄ