Ողբերգական դեպք՝ Երևանում. տղամարդը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

դեպք

Այսօր` հոկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարներն անանցանելի վայրից դուրս են բերել մոտ 55-60 տարեկան տղամարդու դի։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվմել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։  Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։ 

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ Ա. Պ-ն էր, ում առավոտվանից ընտանիքի անդամները որոնում էին։

--00--ԱԹ