Մտահոգիչ է Ադրբեջանի կողմից Ղազանչեցոց եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխումը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

ԱԺ

Հոկտեմբերի 21-22-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Լիլիթ Մինասյանը եւ Տրդատ Սարգսյանը:

Նիստի օրակարգի առանցքում ԱՊՀ երկրներում երիտասարդների զբոսաշրջությանը վերաբերող հարցն էր:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության անդամի՝ Շուշին զբոսաշրջային կենտրոն դարձնելու տեսակետին, նիստի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծության, դրա հետեւանքով եկեղեցու սրբապատկերների, ինչպես նաեւ եկեղեցու տարածքում գտնվող արձանների ու խաչքարերի ավերման փաստի վրա: Պատգամավորը շեշտել է, որ չափազանց մտահոգիչ է Ադրբեջանի կողմից եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխումը, որի միակ նպատակը հուշարձանի՝ հայկական լինելու փաստի կոծկումն է:

Հռիփսիմե Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ զբոսաշրջության պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, զբոսաշրջային ներուժը: Նա ԱՊՀ անդամ երկրների գործընկերներին հրավիրել է մասնակցելու հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համաժողովին:

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցել ադրբեջանցի պատվիրակին համակարգող ընտրելու հարցի քննարկմանը:

  --00—ՄՀ