Դատի եմ տալու․ Անդրանիկ Մանուկյանը՝ հնչեցված մեղադրանքների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News 

24News-ը կապ է հաստատել Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ՝ պարզելու նրա տեսակետն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի  հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։

«Ես պայմանագիր եմ կնքել իրավաբանական ընկերության հետ։ Իրավաբանները պետք է զբաղվեն այդ հարցով։ Թող նա ապացուցի իր ասածների իսկությունը։ Եթե նա կապացուցի՝ ես պատրաստ եմ պատասխանատվության ենթարկվել, եթե ոչ՝ նրան պետք է պարտավորեցնեն պատասխանատվություն կրել»,- մեզ հետ զրույցում ասաց Մանուկյանը։

Նախկին դեսպանը շեշտեց, որ ծառայել է Հայաստանի շահին։                                                                                          Հունվարի 16-ին ԼՀ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ ամբիոնից  խոսել էր Հայաստանի նախկին ու ներկա դեսպանների մասին՝ Անդրանիկ Մանուկյանին, մասնավորապես, մեղադրելով դեսպանատունն ավելի շատ Ռուսաստանի, քան Հայաստանի շահերին ծառայեցնելու, բիզնեսով զբաղվելու մեջ։ 

Անդրանիկ Մանուկյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։