Դավիթ Սեդրակյանի փոխարեն ո՞վ կլինի «Հայաստան» խմբակցության պատգամավորը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Քաղաքական

Այսօր մանդատը վայր դնելու վերաբերյալ հայտարարություն է արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը։ 

24News-ի հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ օրենքով սահմանված է յոթ օր․ եթե Դավիթ Սեդրակյանը դիմումը հետ չվերցնի, Ազգային ժողովի նախագահը պետք է հայտարարի Սեդրակյանի մանդատը վայր դնելու մասին։

«Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանդատը կփոխանցի հաջորդող պատգամավորին, իսկ հաջորդ պատգամավորը Առուշ Առուշանյանն է, իրեն էլ հաջորդում է ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը»,-հավելեց Մանուկյանը:

--0--ԿԿ