Ոստիկանությունում «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են եղել

 

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

Շարունակում ենք անդրադառնալ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքներին։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի և Վաղարշապատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ տարբեր անձինք կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու զինամթերք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։

Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կարաբին» հրազենի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ինքնաշեն ատրճանակն ու փամփուշտներն էլ մի տղամարդ կամավոր հանձնել է ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք, ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։  

  --00—ՄՀ