Մարդիկ ավելի շատ հավատում են հարևանին, քան հիվանդության վտանգավորությանը․ հարցում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

Առողջապահության նախարարության հաղորդած տվյալներով երեկ կատարվել է 18 598 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2146 նոր դեպք և 42 մահվան դեպք:

24News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում պատվաստման ցուցանիշը ցածր է: Քաղաքացիների կարծիքով, հասարակությանը պետք է իրազեկել պատվաստման կարևորության, և հիվանդության վտանգավորության մասին, որպեսզի ցանկանան պատվաստվել:

«Չպատվաստվողները հավանաբար գիրք չեն կարդում, չեն հետևում լուրերին: Մարդիկ ավելի շատ հավատում են հարևանին, տատիկին, քան նախարարությունը: Տարօրինակ է, որ մարդիկ չեն պատվաստվում, ինչը այսօր քաղաքակիրթ մարդկանց համար հասանելի է»,- նշեց քաղաքացիներից մեկը:

--00--ԱՀ