Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները ներկա կլինեն «Ռեալ»-«Սևիլյա» հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

Մադրիդում գտնվելու հերթական օրվա ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները հետևել են «Լեգանես» թիմի մարզմանը, որից հետո  զրուցել և մտքեր են փոխանակել «Լեգանես»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքէջից:

Արգենտինացի մասնագետը մեծ պատրաստակամությամբ պատասխանել է մեր մարզիչներին հուզող բոլոր հարցերին և ներկայացրել իր թիմի մարզումային գործընթացի առանձնահատկությունները։ Պելեգրինոն նաև ընդգծել է մարզչական լավ կրթություն ստանալու կարևորությունը՝ նշելով, որ առանց դրա այսօր հնարավոր չէ հաջողության հասնել ֆուտբոլում։

Այսօր երեկոյան Հայաստանի ընտրանու մարզիչները ներկա կլինեն Իսպանիայի առաջնության «Ռեալ»-«Սևիլյա» հանդիպմանը։