Ոչ թե Հայրենիք եք փրկում, այլ Երկիր եք կործանում. Սենոր Հասրաթյանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Գրե՞լ, թե՞ չգրել... Այդուհանդերձ, շատ ժամեր հետո, որոշեցի գրել...

Երբ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարն իր երկրի Մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում է «հակահեղափոխության» մեջ, անտեսելով այն ողբերգական վիճակը, որն այսօր տիրում է նաև իր հայրենի ծննդավայր Մարտունիի մատույցներում, ուզում եմ հայաբնակ աշխարհով մեկ գոռալ՝ տո այ տմարդ, դու այդ ի՞նչ ես անում, երբ Արցախում և, մասնավորապես, քո «ծննդավայր» Մարտունիում ապրող հայը, որը քեզնից մի քանի անգամ ավելի հայ է, քո անունը լսելուց՝ ստիպված է արդեն ամաչել... Դու վերջապես մարդ ե՞ս, տղամարդ ե՞ս, հայ ե՞ս, թե պարզապես... Ախր, դու և քո նմանները ձեր արածով ոչ թե Հայրենիք եք փրկում, ինչպես կարծում ես դու և քո համախոհները, այլ Երկիր եք կործանում... Ապացույցն այն հայրենազրկված 75 տոկոսն է, որի համար ուղղակի մեղավոր ես նաև դու: Այդքանից հետո, գիտեմ, որ աթոռդ չես թողնելու, բայց, գոնե մի քիչ խիղճ ունեցիր և, հանուն Աստծո, լռի՜ր, չնայած քո պարագայում, անգամ, լռությունն է անզոր փրկել այն վիճակը, որում դու հայտնվել ես...

Իսկ ես համոզված եմ, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ոչ թե «հակահեղափոխական» է, ինչպես պնդում է իր ծննդավայրից հեռացած և այն մոռացած անձը, այլ մեծատառով ՀԱՅ, ով ունի և՜ մարդկային և՜ ազգային մտածողություն...»:

--00--ԱԹ