Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան մոտ 90 մետր գլորվել է ձորը. կա տուժած

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

ԱԻՆ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 22:04-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Toyota Camrey» մակնիշի ավտո­մեքենան (Թ․ Ս․, ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 90 մ):

Փրկարարները վարորդին պատգարակով հանել են ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ թիվ 1 համալսարանական կլինիկա։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

 --00—ՄՀ