Մ23 ԱԱ․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 10 մարզիկ կմասնակցի ԱԱ-ին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

ըմբշամարտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Հայաստանի հավաքականը նոյեմբերի 1-7-ը կմասնակցի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք մարզաձևի աշխարհի առաջնությանը. տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:

Մրցավայր կմեկնեն հետևյալ մարզիկները՝ Աշոտ Մխիթարյան (55 կգ), Տիգրան Մինասյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սահակ Հովհաննիսյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Սամվել Գրիգորյան (77 կգ), Գագիկ Հակոբյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Ալբերտ Եղիկյան (97 կգ), Դավիթ Օվասապյան (130 կգ):

 --00—ՄՀ

Տեսանյութեր