Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

Հունվարի 19-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։ Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 100-120 մետր:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: