Toyota-ով վթարի է ենթարկվել Փաստաբանների պալատի անդամը.բժիշկները պայքարում են կյանքի համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

․

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Թեհմինա Սարգսյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր մի քանի պտույտ շրջվելով ու քարերին բախվելով՝ հայտնվել ձորում։

Սարգսյանը, որին ձորից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ճոպաններով ու պատգարակով դուրս են բերել և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները նախ տեղում առաջ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։ 

Թ. Սարգսյանը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է։  

--00--Ահ